Եգիպտոսում Ամենհոտեպ փարավոնի ժամանակների սարկոֆագ է հայտնաբերվել
Իսպանացի հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են պահպանված մումիայով սարկոֆագ, որը զարդարված է գրություններով եւ պատկերներով:
Հայտնագործությունը տեղի է ունեցել Լուքսորում` Ամենհոտեպ փարավոնի դամբարանի պեղումների ժամանակ: Սարկոֆագը թվագրվում է մ.թ.ա. XI –VI դարերով:
Հիերոգլիֆները դեռ չեն վերծանվել, ուստի հստակ պարզ չէ, թե հանգուցյալը ով է: Սակայն սարկոֆագի կողային հատվածներում պատկերված են Անուբիս, Օսօրիս աստվածները, ուստի մասնագետները ենթադրում են, որ մահացածը Ամենհոտեպի քրմերից է եղել: Բացի այդ, մումիայի կրծքին դրված է եղել ծիսական զարդ: