7883 դիտում
11:03 07-11-2014
Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանքի որոշումը բողոքարկեցին
«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանքի որոշումը բողոքարկվել է պահանջով, որ բեկանեն Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Կալանքի որոշումից հետո Անդրանիկ Սողոյանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղակցի հետ զրույցում ասել էր, որ բողոքարկելու է դատարանի կողմից իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Սողոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Վահագն Մարտիրոսյանը: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել կալանքի որոշման վրա, պատասխանել էր. «Գուցե: Չեմ կարող ասել, բայց ես բողոքարկելու եմ կալանքի որոշումը: Կալանավորվելու օրը կերակրափողի խնդիր է ունեցել եւ եւս մի քանի հիվանդություններ ունի: Երեկ մինչև դատարան բերելը նրան տեղափոխել էին հիվանդանոց: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի սանկցիան տալուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»:
Տեղեկացրել էինք նաեւ, որ մեր տեղեկություններով, ներկա պահին ճշտվում է Անդրանիկ Սողոյանի քաղաքացիության հարցը. եթե նա ՀՀ քաղաքացիություն ունենա, շատ հնարավոր է, որ Հայաստանում պատիժը կրի: Փաստաբանը, արձագանքելով այդ հանգամանքին, ասել էր. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալը ՀՀ քաղաքացի է»:
Մինչ այդ՝ հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հատնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նշված դատարան՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել է կալանքի: Դատավորը մերժել էր նաև գրավի դիմաց ազատ արձակելու նրա փաստաբանի միջնորդությունը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվել նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, ովքեր հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն են կատարել դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում է կայանված եղել նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արձագանքելով հարցին, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից հոկտեմբերի 30-ին Երևանի Խորենացի փողոցից բերման ենթարկված 46-ամյա Անդրանիկ Սողոյանը, ում նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել էր եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում, արտահանձվելու՞ է Չեխիայի Հանրապետություն, թե ոչ, արձագանքեցին. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հանձնել Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոնշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով, իսկ հանձնումը բացառող հանգամանքների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պետք է լուծեն նրան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ղեկավարվելով Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին, 6-րդ և 16-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 478.2.-րդ, 479-րդ հոդվածների պահանջներով ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ»:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Սողոյանն իր «Զապ» մականունը ստացել է դեռ մանկուց՝ «Զապորոժեց»-ի հետ նմանության համար, իսկ «օրենքով գող» «կնքվել է» 20 տարի առաջ՝ 26 տարեկան հասակում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշել էինք նաեւ, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Նմանատիպ նյութեր
3830 դիտում
10:41 16-12-2014
Անդրանիկ Սողոյանի` Զապի կալանքի ժամկետը մնաց անփոփոխ
3001 դիտում
14:38 03-11-2014
Անդրանիկ Սողոյանի՝ «օրենքով գող» Զապի փաստաթղթերն ուղարկվել են Արդարադատության նախարարություն
13222 դիտում
12:51 18-11-2014
Ինչ ընթացք ստացավ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի գործը. նրան կարտահանձնե՞ն, թե՞ ոչ
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին