595 դիտում
15:30 12-12-2014
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր մասնագիտական կարողություններն ու մեծ փորձառությունը կներդնի ի նպաստ Հայաստանի և Ալժիրի միջև հարաբերությունների ամրապնդման:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Արաբական աշխարհի, այդ թվում՝ Ալժիրի հետ և պատրաստակամ է ուսումնասիրել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նախագահի խոսքով, դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներգրավումը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներում ևս նպաստում է այդ փոխգործակցության զարգացմանը:
Սերժ Սարգսյանը և դեսպան Ալլաուան համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Նրանք հայ-ալժիրյան փոխգործակցության ներկայիս մակարդակը բավարար չեն համարել և ընդգծել են, որ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդհանուր մոտեցումների շուրջ համագործակցությունը զարգացնելու և միմյանց օժանդակելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք ակտիվ աշխատանք իրականացնել: Այդպիսի ընդհանուր մոտեցումներից մեկը, Ալժիրի դեսպանի խոսքով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ մոտեցումն է: Զրուցակիցները կարևորել են նաև արագ փոփոխվող աշխարհում նոր մարտահրավերներին դիմակայելու գործում համագործակցությունը:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Ալլաուային՝ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Նմանատիպ նյութեր
580 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
1049 դիտում
15:51 11-02-2014
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպանը
876 դիտում
14:11 06-05-2014
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
292 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
862 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան