9351 դիտում
19:48 10-12-2014
Տուժողը պնդում է, որ քննիչը գողերին հայտնաբերելու փոխարեն՝ քրեական գործն է հաստացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձոր քաղաքի բնակիչ Արեն Ղազարյանը 10 օրվա ընթացքում գումարը մարելու խոստումով՝ Երեւանի բնակիչ Տիգրան Պետրոսյանից և Մանուկ Հովհաննիսյանից գնում է Opel մակնիշի ավտոմեքենաներ: Սակայն դրանից հետո, ինքը անհետանում է, իսկ հեռախոսահամարը՝ անհասնելի դառնում: Երևանի բնակիչներ, 46-ամյա Տիգրան Պետրոսյանը և 35-ամյա Մանուկ Հովհաննիսյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատմեցին, որ այս տարվա օգոստոս-սեպտեբեր ամիսներին վաճառքի են հանում իրենց ավտոմեքենաները:
Նույն ժամանակահատվածում՝ սակայն տարբեր օրեր, նրանց հետ է կապնվում Վանաձոր քաղաքի բնակիչ Արեն Ղազարյանը և ասում, որ կգնի նրանց ավտոմեքենաները: Հանդիպումը կայանում է օգոստոսի 27-ին, Արենը հանդիպում և վերցնում է Տիգրան Պետրոսյանի Opel մակնիշի ավտոմեքենան և խոստանում է գումարը վճարել 10 օրվա ընթացքում:
Սեպտեմբերի 18-ին կրկին Արեն Ղազարյանը կապնվում է Մանուկ Հովհաննիսյանի հետ և նույն կերպ վերցնում է նաև Մանուկի Opel մակնիշի ավտոմեքենան, խոստանալով գումարը վճարել 10 օրից, վստահություն առաջացնելով՝ անհետանում:
Անցնում են օրեր, սակայն ոչ գումարը կա, ոչ ավտոմեքենան, սեփականատերերի անուններով սկսում են խոշոր չափի ճանապարհային խախտումների տուգանքներ գալ, իսկ Արենի հեռախոսահամարը դառնում է անհասանելի: Տուժողները դիմում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ըստ տուժողների մինչ այժմ ոչ ավտոմեքենաները, ոչ էլ հանցագործները չեն հայտնաբերվել և հույս էլ չկա, որ կհայտնաբերվեն:
Տուժողները խնդրում են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանից աջակցել իրենց խնդրին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք նաև նշեցին, որ կասկածներ ունեն, որ Վանաձորում գործում է ավտոմեքենաների քանդման մի վայր, որտեղ հանցագործները նշված ճանապարհով վերցնում են մարդկանց ավտոմեքենաները և քանդելով՝ վաճառում:
«Մեր մեքենաները մեր միակ ապրուստի միջոցն էր ու լավ օրից չէինք ուզում ծախել: Հիմա չգիտենք ինչ անենք և ում դիմենք»,-ավելացրեցին տուժողները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
52332 դիտում
18:51 17-01-2014
29-ամյա տղային քննիչը կալանավորել է միայն այն բանի համար, որ տուժողը հայտնել է` նրա ձայնը զրնգում է ականջիս մեջ