211652_close_icon
views-count1461 դիտում article-date 13:12 10-12-2014

Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Կոտայքի մարզում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Կոտայքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ավտոմեքենա. 12 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր