211652_close_icon
views-count1301 դիտում article-date 14:31 06-12-2014

Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Լոռու մարզում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 44 ավտոմեքենա. 32 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Լոռու մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 ավտոմեքենա. 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր