ԱՄՆ-ի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի և Հոլանդիայի հետ
ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականը հաջորդ տարվա հունիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի և Հոլանդիայի ընտրանիների հետ: Ամերիկյան հավաքականը հունիսի 5-ին ուժերը կչափի 2014 թվականի աշխարհի առաջնության երրորդ մրցանակակրի հետ, իսկ հունիսի 10-ին՝ աշխարհի չեմպիոնի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականները 2014 թվականի աշխարհի առաջնության ընթացքում ընդգրկված էին միևնույն խմբում: Այդ ժամանակ գերմանացիները հաղթեցին 1:0 հաշվով: