1556 դիտում
18:09 07-12-2014
Շիշկերտ տանող ավտոՃանապարհի փլուզված հատվածում են նախարարության մասնագետները
ՀՀ Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին`ժամը 17:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել փլուզում:
Հսկայական ժայռաբեկորները` մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել են Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միակ ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ իրավիճակին ծանոթանալու, տեղում լուծումներ գտնելու նպատակով ճանապարհի փլուզված հատված են այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները: Այստեղ են նաև ԱԻ նախարարության աշխատակիցները:
Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարները կմաքրեն ճանապարհը:
Մանրամասներն ավելի ուշ կներկայացվեն:
Նմանատիպ նյութեր
1808 դիտում
20:38 06-12-2014
Շիշկերտ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1006 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան