211652_close_icon
views-count9958 դիտում article-date 17:02 06-12-2014

Հերթական ավտովթարը՝ գեներալ Բաղմանյանի բենզալցակայանի հարևանությամբ. բախվել են Mercedes-ն ու «09»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում՝ հանրահայտ գեներալ Բաղմանյանին պատկանող բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակչուհի, 29-ամյա Լուսինե Միքայելյանի վարած Mercedes մակնիշի 69 MԼ 666 համարանիշի և Երևանի բնակիչ, 47-ամյա Արտեմ Մովսեսյանի վարած Վազ 21093 մակնիշի 01 ԼՏ 812 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն «09»-ը աջ կողմից «լանգետի» է վերածվել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Գարիկ Սարգսյանն ու տեսուչ Նարեկ Գալստյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քանի որ վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում, վթարի վայր է ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր