1786 դիտում
21:27 04-12-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ բացվեց Գյումրու հայորդաց տունը
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շիրակի թեմ, ուր հանդիսապետեց Գյումրու հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող ութերորդ հայորդյաց տունն է, որն ամբողջությամբ նորոգվել և բարեկարգվել է ազնիվ բարերարությամբ ամերիկաբնակ տիկին Սանդրա Լայթներ-Շահինյանի:
Քաղաքի մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և մարզային ու քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Յոթվերքի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցի, ուր եկեղեցականաց դասը կատարեց աղոթք: Նորին Սրբությունը եղավ նաև թեմի առաջնորդարանում:
Հայորդյաց տան առջև Նորին Սրբությանն աղ ու հացով ողջունեցին հայորդյաց տան սաները: Ապա Ամենայն Հայոց Հայրապետը, Շիրակի մարզպետը և Գյումրու քաղաքապետը հատեցին մուտքի կարմիր ժապավենը և մուտք գործեցին հայորդյաց տուն: Ներսում, նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, կատարվեց նորաբաց կրթական հաստատության օրհնության կարգ, որից հետո Վեհափառ Հայրապետը և հյուրերը ծանոթացան հայորդյաց տան պայմաններին, այցելեցին հաստատության հարկի ներքո գործող տարբեր խմբակներ, զրուցեցին մանուկների ու պատանիների հետ:
Այս բերկրալի առիթով Հայորդյաց տան դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր