Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բաց խորանում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պատարագի արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Սբ. Տրդատի բաց խորանի առջև ընթանում է Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համատեղ Սուրբ պատարագի մատուցման արարողությունը:
Պատարագը սկսվեց «Աշխարհ գալոց»՝ Հիսուս Քիրստոսի աշխարհ գալու մարդկանց մեջ ապրելու ու ապա համբարձվելու ծեսով:
Ապա սարկավագը մատուցեց նվիրական հացն ու գինին, որոնք օրհնվեցին պատարագչի կողմից:
Արդեն իսկ հավաքվել է հավատացյալ ժոովուրդը, ժամանել են Հայաստանի հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաները, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականները:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի