211652_close_icon
views-count9888 դիտում article-date 17:49 04-12-2014

Սամվել Ալեքսանյանը սպառնաց իրեն «Լֆիկ»-ով դիմած ակտիվիստի գլուխը վրից պոկել

«Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»: Նման արտահայտությամբ այսօր ԱԺ –ի դիմաց կին ակտիվիստներից մեկին դիմեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում վրդովեցրել էր այն հանգամանքը, որ նա իրեն մականունով` «Լֆիկ»-ով էր դիմել եւ հորդորել դեմ քվեարկել ԵՏՄ-ին անդամակցելուն: Ավելի ուշ , երբ Սամվել Ալեքսանյանը հերթական անգամ հանդիպեց ակտիվիստերին, զայրույթը անցել էր, եւ ԵՏՄ-ի անդամկացության շուրջ երկխոսության ընթացքում դիմելով ակտիվիստին՝ հարցրեց. «Բա առանց ռուսների ի՞նչ ենք անելու»: Նրան վիրավորած ակտիվիստը արձագանքեց, թե անկախ ենք ապրելու: Սամվել Ալեքսանյանը դիմելով նրան ասաց. « Որ կարում ես սենց նորմալ խոսաս, խի՞ չես խոսում»:

Նմանատիպ նյութեր