Հանրահավաքից հետո անելիք չկա՞. 168 ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ եռյակի ներկայացուցիչները հայտարարեցին համակարգային և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագրի մասին: Սակայն այդ հանրահավաքից հետո եռյակի ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, մատնվել են քաղաքական անգործության, քանի որ հայտնի չէ, թե ինչպես են նրանք հասնելու իրենց կողմից հռչակված նպատակի իրականացմանը:
Մասնավորապես՝ ԲՀԿ-ականներն ասում են, որ պատրաստ են հանրահավաքային պայքարի վերսկսմանը 2015թ. մայիսին: ԲՀԿ-ականներն իշխանափոխությունը պատրաստվում են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որի դեպքում հույս ունեն ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար նրանք պատրաստ են փոխզիջման գնալ իշխանության հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: