984 դիտում
16:31 03-12-2014
Հաշմանդամների խնդիրները եղել և մնում են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում. Տարոն Մարգարյան
Սիրելի՛ համաքաղաքացիներ, ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Սա ևս մեկ լրացուցիչ առիթ է հանրության ուշադրությունը սևեռելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին, ինչպես նաև հնարավորություն մեզ համար՝ արվածն ամփոփելու և նոր ծրագրեր կազմելու:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևան քաղաքը մատչելի դարձնելու խնդիրը մեր առաջնահերթությունների ցանկում է, և մենք այս ուղղությամբ շարունակաբար իրականացնում ենք տարբեր ծրագրեր:
Այսօր արդեն իսկ տեսանելի են մայրաքաղաքում վերջին երկու տարիներին կատարված աշխատանքների արդյունքները. փողոցներում, մայթերին, հասարակական նշանակության օբյեկտների մուտքերում և հասարակական այլ վայրերում կառուցված թեքահարթակները հնարավորինս նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը քաղաքային կյանքին: Սակայն մենք գիտակցում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան այս ուղղությամբ, ուստի 2014-ին մենք կրկնապատկեցինք այս նպատակով բյուջեից հատկացումներն ու փորձելու ենք շարունակել լրացուցիչ միջոցներ ևս ներգրավել նմանատիպ ծրագրերի իրականացման համար:
Առաջիկայում մայրաքաղաքի տարբեր երթուղիներում կերթևեկեն հատուկ վերելակներով հարմարեցված 10 ավտոբուսներ, որոնց քանակը ևս տարեցտարի մտադիր ենք ավելացնել: Գնալով ավելի ու ավելի կսերտանա Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներգրավված են և ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր կազմելու գործընթացին, այլև անմիջական վերահսկողություն են իրականացնում դրանց հավուր պատշաճի կատարման համար:
Սիրելի՛ համաքաղաքացիներ, վստահեցնում եմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները եղել և մնում են Երևանի քաղաքապետարանի ու անձամբ իմ ուշադրության կենտրոնում, և մենք մեր գործառույթների շրջանակում հստակ քայլեր ենք ձեռնարկում դրանց լուծում տալու համար:
Նմանատիպ նյութեր
1112 դիտում
20:09 26-06-2014
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում
2194 դիտում
15:46 10-04-2017
Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում. Տարոն Մարգարյան
1552 դիտում
17:27 11-01-2017
Քաղաքապետարանի «Թեժ գծերով» ստացված հեռախոսազանգերը հատուկ ուշադրության կենտրոնում են եղել նաև տոն օրերին
Այս բաժնից
580 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին
685 դիտում
23:37 27-12-2024
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան