Հայաստանում կանցկացվի երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված փառատոն
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայ Փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված փառատոն: Փառատոնը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թվականից: Ամբողջ աշխարհում այս օրը նշում են շուրջ 150 երկրների հազարավոր երգչախմբեր: Հայաստանում երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 2011 թվականից՝ Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հանրապետության լավագույն պետական և սիրողական երգչախմբերը՝ ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Շիրակի, Վայքի, Սյունիքի մարզկենտրոններում, Արցախում իրենց ձայնը կմիացնեն աշխարհի տարբեր ծայրերում ելույթ ունեցող հազարավոր երգչախմբերին: