Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել Սփյուռքի նախարարության աշխատակիցների համար կազմակերպված դասախոսությանը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար «Միջանձնային հարաբերությունները պետական կառավարման համակարգում» թեմայով դասախոսություն կարդաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը: Դասախոսությանը ներկա էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Գ. Սարգսյանը ներկայացրեց տարբեր երկրների միջանձնային հարաբերությունների մոդելներ, պետական ծառայողների վարքագծի, արտաքին և ներքին հարաբերություններում նրանց ինքնադրսևորման, թիմային աշխատանքների արդյունավետ կազմակերպան հետ կապված խնդիրներ և դրանք խելամտորեն լուծելու ուղենիշներ: