Դրամի արժեզրկումը շարունակվում է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ երեկոյան երևանյան փոխանակման կետերում մեկ դոլարի վաճառքի գինն ընդհուպ մոտեցել է 450 դրամի։ Փոխանակման կետերի մեծամասնությունը դոլարը գնում էր 441 դրամով և վաճառում 448-449 դրամով։ Դրամն արժեզրկման նոր փուլ է մտնում։
Հայկական դրամի փոխարժեքի այս տատանման վրա, ազդեցություն է թողել Ռուսաստանի ֆինանսական շուկայում երեկ տեղի ունեցած փլուզումը։
Վերջին 2-3 շաբաթների ընթացքում դրամը արժեզրկվել էր 5 տոկոսով և դա համատարած թանկացումների չէր հանգեցրել։ Սակայն դա այն սահմանն է, որից այն կողմ թանկացումներից խուսափելն այլևս հնարավոր չի լինի։ Դրամի հետագա արժեզրկման պարագայում ականատես կլինենք գրեթե բոլոր ապրանքների գների բարձրացմանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: