«Ժառանգականներ»-ը հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է, որ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը և մի շարք այլ «Ժառանգականներ», հրապարակավ հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին, մասնավորապես եռյակի շրջանակներում համատեղ գործունեությանը: Սակայն, Րաֆֆիի հայտարարություններով, , հիացած չէ նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում նա խուսափել է իր կարծիքը հայտնել իր կուսակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ և առաջարկել է Րաֆֆիի հետ կապված բոլոր հարցերն ուղղել հենց նրան: Նա ասել է, որ ավելի ճիշտ է՝ պահպանել կուսակցական կարգապահությունը:
Ակնհայտ է, որ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ Րաֆֆիի հետ, սակայն զուտ «կուսակցական կարգապահությունից» ելնելով՝ իր կարծիքը հրապարակավ չի արտահայտվում, ի տարբերություն նույն Փոստանջյանի, որն ըստ Ա. Մարտիրոսյանի՝ «օգտվում է ազատությունների ավելի լայն շրջանակից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։