2261 դիտում
08:22 27-11-2014
«Հայբիզնեսբանկ»-ի նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործը դատարանում է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործը դատարանում է: Պարզվում է, որ բանկի վարչության նախկին նախագահից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենը:
2013թ. հոկտեմբերի 1-ին «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանը լքել էր պաշտոնը, և բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կիրակոսյանի տեղակալ Արսեն Միքայելյանը:
Կիրակոսյանի հրաժարականից երկու ամիս անց՝ 2013թ. դեկտեմբերի 11-ին հայտնի էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը բանակցություններ էր վարում «Հայբիզնեսբանկ»-ի հետ՝ այն ձեռք բերելու նպատակահարմարության շուրջ:
Հակոբ Հովսեփյանի կողմից բանկ գործուղված աուդիտորներն ամիսների իրենց աշխատանքի ընթացքում պարզել էին, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել: Այս ամենը պարզելուց հետո Հակոբ Հովսեփյանը կարծես թե հրաժարվել է «Հայբիզնեսբանկ»-ը գնելու մտքից: Փոխարենը բանկով սկսել էին զբաղվել սեփականատերերը՝ այնտեղ առկա իրավիճակի մասին տեղյակ պահելով իրավապահներին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
11:58 07-09-2021
Արթուր Սարգսյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու քրեական գործը
1715 դիտում
13:20 13-12-2021
ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը՝ ուղիղ
3942 դիտում
12:04 14-11-2021
Բաց տարածքում դիմակ կրելու հրամանի դեմ գործը վարչական դատարանում է. Արա Զոհրաբյան
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7765 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով