2017 դիտում
17:47 26-11-2014
«Զինվորին սատար կանգնելը յուրաքանչյուրի պարտքն է». հանգանակություն` խոցված ուղղաթիռի օդաչուների ընտանիքների համար
Մի խումբ քաղաքացիներ հանգանակություն են կազմակերպել` նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի օդաչուների` Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ընտանիքի անդամներին օգնելու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում ասաց նախաձեռնողների խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ նախաձեռնության գաղափարը ծնվել է օդաչուների հուղարկավորության օրը. «Որքան էլ պետությունը բավարար չափով աջակցություն ցուցաբերի նրանց ընտանիքներին, քաղաքացիները պետք է միավորվեն եւ նույնպես օգնեն»:
Մեր զրուցակցի խոսքով` վշտակցելուց բացի, պետք է գիտակցել, որ օդաչուների կատարած գործն անգնահատելի է: «Մենք զոհված օդաչուների ընտանիքների կողքին ենք` նաեւ նրանց երեխաներին այլ հարցերում օգնություն ցուցաբերելու նպատակով: Կփորձենք երեխաներին ընդգրկել տարբեր ծրագրերում: Այսինքն` խնդիրը ոչ միայն դրամական օգնություն ցուցաբերելն է, այլեւ հետագայում բոլոր հնարավոր հարցերում օժանդակելը: Կապ չունի` զինվորը հիմա ծառայում է, թե մահացել է` հայրենիքի հանդեպ առաքելությունն իրականացնելու ճանապարհին. զինվորին սատար կանգնելը յուրաքանչյուրիս պարտքն է»,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:
Ցանկացողները հանգանակություն կարող եք կատարել.
- առձեռն (կապ հաստատել Արմեն Մարտիրոսյանի՝ 093-34-29-29, Էդգարի՝ 093-39-20-39, Էրիկի հետ՝ 077-09-06-05)
1. Հայկական դրամով - For AMD-payments
Հաշվի համար՝ 163009554623
Ստացող՝ Էլբակեան Էդգար Արմենի
Ստացող բանկ՝ – AEB – ARMECONOMBANK
2. ԱՄՆ դոլարով - For USD-payments
Account Holder - Edgar Elbakyan
Account number - 220004300780001
Bank name - ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT Code - AGCAAM22
Country - Armenia
Correspondent Bank - Deutsche Bank Trust Company America; SWIFT: BKTRUS33
Correspondent account n. - 04422200
3. PayPal վճարային համակարգով
[email protected] (Զորիկ Գալստյան)
4 ArCa վճարային համակարգով
9051210205179470 (Արմեն Արմոս Մարտիրոսյան)
Որպես վճարման միջոց պետք է նշել «Հանգանակություն»/"Donation" բառը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4651 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած