Նակամուրա - Արոնյան. 4-րդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում ընթացող Նակամուրա – Արոնյան ընկերական մրցամարտում կայացել է վերջին 4-րդ դասական պարտիան: Սպիտակներով հանդես եկող Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Մրցամարտի ընդհանուր հաշիվն է 8 : 8: Հիշեցնենք որ կողմերը դեռ պետք է կայծակնային 16 պարտիաներ անցկացնեն:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 00 : 00