Նակամուրա - Արոնյան ընկերական մրցամարտի 2-րդ պարտիան ավարտվել է մեր շախմատիստի հաղթանակով
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում ընթացող Նակամուրա – Արոնյան ընկերական մրցամարտի 2-րդ պարտիան ավարտվել է Լևոն Արոնյանի հաղթանակով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր ներկայացուցիչը հանդես է եկել սպիտակ խաղաքարերով և պարտիայի 50-րդ քայլին մրցակցին ստիպել վայր դնել զենքերը: Խաղացված 2 պարտիաներից հետո մրցամարտի հաշիվն է 1:1 : Վաղը կայանալիք 3-րք պարտիայում սպիտակ խաղաքարերով հանդես կգա Հիկարու Նակամուրան:
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 00 : 00