Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39768 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4442 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 836 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա` 233 տղա և 199 աղջիկ: