Գևորգ Հարությունյանը՝ Թեհրանում ավարտված օփեն մրցաշարի 3-րդ մրցանակակիր
Թեհրանում ավարտված օփեն մրցաշարում փայլուն արդյունքի է հասել երևանցի գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:
Մեր ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանելով 2-6 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 3-րդ մրցանակին: Հարությունյանը միայն կես միավորով է ետ մնացել մրցաշարի միանձնյա հաղթող, պարսիկ Փույա Դարինիից:
Մրցաշարում հասդես են եկել նաև Հայաստանը ներկայացնող Դավիթ Պետրոսյանը, Աշոտ Նադանյանը և Հովհաննես Հակոբյանը