211652_close_icon
views-count822 դիտում article-date 12:22 24-11-2014

ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությանը առցանց ռեժիմով մասնակցեցին ԼՂՀ և ՀՀ մարզային վարչությունները

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց նոյեմբերի 18-19-ն Արմավիրի մարզում անցկացված «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում արձագանքման կազմակերպումը և իրականացումը» թեմայով 2-օրյա հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի մասին: Զեկուցվեց նաև, նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 4-5-ը նախատեսվող ուսումնավարժանքների կազմակերպման աշխատանքների մասին: Հիդրոմետի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների, ՀՓՋ-ների վերանորոգման և վարժահրապարակների կառուցման մասին:

Նմանատիպ նյութեր