«Արևիկ» հանգստյան գոտու տարածքում խուլիգանական հայհոյանքներով հանգստացողների հանգիստը խախտած 38-ամյա տղամարդը տուգանվեց 40 հազար դրամի չափով
38-ամյա Կարեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աշտարակ քաղաքի «Արևիկ» հանգստյան գոտու տարածքում, իր ընկերներ Կ. Հովհաննիսյանի և Ն. Թադևոսյանի հետ միասին հաց ուտելուց և ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո, գտնվելով ալկոհոլային հարբած վիճակում 10-15 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բարձրաձայն հնչեցրել է խուլիգանական հայհոյանքներ, ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հանգստյան գոտում հանգստացող մնացած անձանց նկատմամբ:
Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից [b][b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b][/b]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Կարեն Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակել պատիժ տուգանք նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի` 40.000 ՀՀ դրամի չափով: