2374 դիտում
17:48 16-10-2014
Աշտարակի «Արևիկ» հանգստյան գոտու տարածքում ընկերների կերուխումը ավարտվել է դեբոշով
38-ամja Կարեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աշտարակ քաղաքի «Արևիկ» հանգստյան գոտու տարածքում իր ընկերներ Կ. Հովհաննիսյանի և Ն. Թադևոսյանի հետ միասին հաց ուտելուց և ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո, գտնվելով ալկոհոլային հարբած վիճակում, 10-15 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բարձրաձայն հնչեցրել է խուլիգանական հայհոյանքներ` ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հանգստյան գոտում հանգստացող մնացած անձանց նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել