Մայր Աթոռում մեկնարկեց ռուս-հայկական թանգարանային ֆորումը
Այսօր, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկեց «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները» ռուս-հայկական թանգարանային ֆորումը:
Ֆորումը կնպաստի ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանը և նոր համագործակցությունների խթան կհանդիսանա:
Ֆորումի շրջանակներում Մայր Աթոռում կազմակերպված առաջին կլոր սեղանը նվիրված էր մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերին:
Առաջին նիստի ավարտին ֆորումի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալու Հայ Եկեղեցում պահպանվող հոգևոր-մշակութային արժեքներին: