Ռուսաստանը զգալիորեն նվազեցրել է Թուրքիա արտահանվող գազի ծավալները
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալի զգալի նվազեցման մասին և կոչ արել ռուսական կողմին կատարելու պայմանագրի բոլոր կետերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդիզը ԱՄՆ-ի իր գործընկերոջ՝ Էրնեսթ Մոնիզի հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանից ստացվող 42 մլն խմ գազի ծավալն իջել է մինչև 27 մլն խմ-ի: Դա շատ վատ է»,-մեջբերում է Յըլդիզի խոսքը Canli Haber-ը:
Թուրք նախարարը պնդել է, որպեսզի Ռուսաստանն ամբողջապես կատարի պայմանագրի բոլոր կետերը՝ հավելելով, որ Թուրքիան չի ցանկանում լինել ուկրաինական խնդրի մի մասը: