1600 դիտում
21:48 19-11-2014
Հայաստանը 75մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ կստանա
Համաշխարհային բանկը 75մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Վարկը տրվում է արտոնյալ պայմաններով` 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ, եւ լողացող տոկոսադրույքով (6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + փոփոխական մարժա (0.5 %)): Նման բյուջետային վարկերը հնարավորություն են տալիս ֆինանսավորելու բյուջեով նախանշված կարեւորագույն ծախսերը, մեղմելու դեֆիցիտը եւ ապահովելու կայուն զարգացում:
Վարկն ստանալու համար հայկական կողմը կատարել է Համաշխարհային բանկի նախանշած բոլոր թիրախները` գործարար միջավայրի բարելավման` տեսչական բարեփոխումների, օդային փոխադրումների եւ մաքսային բարեփոխումների ոլորտներում:
Նախապայմանները վերաբերել են նաեւ վարկային հասանելիության մակարդակի, պետական կառավարման արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը, մասնավորապես` քաղաքացիական ծառայության բարեփոխմանն ու էլեկտրոնային կառավարմանը, ինչպես նաեւ ֆիսկալ տարածության բարելավմանը եւ բնական ռեսուրսների կառավարմանը, այդ թվում` հարկային եկամուտների հավաքագրմանը, հանրային ենթակառուցվածքների կայունացմանը, հանքային ոլորտում
բնապահպանական կայունության ավելացմանն ու սոցիալական աջակցության ընդլայնմանը:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
21:48 23-05-2014
Հայաստանին կտրամադրվի 21.2 մլն դոլարին համարժեք 13.9 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ
92922 դիտում
13:16 21-08-2021
300 նպաստառու ընտանիք կստանա 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ․ «Ա1+»
3363 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը