211652_close_icon
views-count1675 դիտում article-date 18:07 19-11-2014

Բողոքի ակցիա ԵԱՀԿ գրասենյակի առջև. ֆոտոշարք

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԵԱՀԿ գրասենյակի առջև ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› կազմակերպությունը նախաձեռնել էր բողոքի ակցիա` հայկական ուղղաթիռի ոչնչացման և Ադրբեջանի ագրեսիվ գործունեության կանխման համար: Երիտասարդ համալսարանականները իրենց մտահոգությունն են հայտնում Արցախում արդրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցման և դրա պատճառով լարվածության մեծացման կապակցությամբ: Կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը իր խոսքում նշեց, որ մենք չենք կարող անտարբեր լինել խոցված ուղղաթիռի հայ օդաչուների ճակատագրի նկատմամբ: Ուստի Պահանջում ենք ենք ԵԱՀԿ-ից համապատասխան միջոցներ ձեռնարկել ուղղաթիռի անձնակազմի մարմինները հայրենիք վերադարձնելու և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր