1541 դիտում
15:44 05-07-2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:
Սահմանադրությունն իրավական հենքի վրա է դրել մեր զգացմունքներն ու այն արժեհամակարգը, որն ի բնե մեր մեջ է եղել անգամ պետականության բացակայության պայմաններում: Այն մեր պետականության կարեւորագույն եւ հիմնական իրավական վկայագիրն է: Եւ բոլորիս պարտքն է ՀՀ Սահմանադրությամբ հռչակված եւ նրա հիմքում ընկած արժեքներին վերաբերվել այնպես, ինչպես մեր պատմությանն ու երկրին:
20 տարի առաջ անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունումով քվեարկեցինք իրավական պետության, ժողովրդավարության եւ ազատության օգտին, ըստ էության, վերահաստատելով այն, ինչ հայտարարել էինք դրանից մի քանի տարի առաջ անցկացված անկախության հանրաքվեով: Իսկ սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց փոփոխություններկատարելով երկրի հիմնական օրենքում` ավելի հասունացած քաղաքացիական եւ քաղաքական գիտակցությամբ վերստին հավաստեցինք հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանն ու առաջընթացին:
Սահմանադրությունը մեզ տվել է ամենագլխավորը` ընտրության իրավունք` ճանապարհի, ազատության, մտածողության եւ կենսակերպի ընտրության իրավունք: Արդեն մի քանի տասնամյակ նշելով Սահմանադրության օրը` մենք մեր հարգանքն ենք արտահայտում ոչ միայն երկրի հիմնական իրավական փաստաթղթի ու պետականության, այլեւ մեր իսկ ընտրության նկատմամբ:
Սիրելի հայրենակիցներ,
Սահմանադրության մեջ կատարվող կամ նախատեսվող որեւէ փոփոխություն նպատակ ունի ավելի ժողովրդավարական դարձնել կառավարման համակարգը, ընդլայնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը երկրի ընթացքին, փաստելով, որ ուժեղ պետությունը նաեւ նշանակում է ոչ միայն տնտեսապես մեծ հնարավորություններ, այլեւ ուժեղ քաղաքացիական հասարակություն` ազգային եւ համամարդկային արժեքներով առաջնորդվող եւ դրանք ի շահ սեփական երկրի ծառայեցնող: Այդպիսի ուղղվածություն ունեն նաեւ առաջիկայում նախատեսված եւ երկրի հիմնական օրենքի բովանդակությունը հարստացնելուն միտված սահմանադրական փոփոխությունները, որոնք, բնականաբար, կյանքի են կոչվելու ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո:
Սահմանադրությունը ոչ միայն գործողությունների ծրագիր է, այլեւ նախ եւ առաջ հնարավորություն այդ գործողությունների համար: Այն ոչ միայն մեր երազանքների ամփոփումն է, այլեւ նպատակների ամրագրում: Այն հարգանք է հանուն պետականության մարտնչածների եւ այդ պետականությանը կերտածների հանդեպ, միաժամանակ, վստահություն է պետականությունը հուսալի ձեռքերում պահողների եւ պետականության ապագայի մասին մտածողների հանդեպ: Այն նոր հաղթանակների երաշխիքն է եւ մղում է նոր ձեռքբերումների:
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն:
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
13:37 27-03-2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
3543 դիտում
12:39 16-10-2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
1675 դիտում
12:14 05-07-2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար