1189 դիտում
19:27 15-11-2014
Վերջ սպանդին. Կենդանասերները երթ են անցկացրել. տեսանյութ
Facebook-քում կենդանասերները Փռչոտին այսպես են բնորոշում` Հայտնի բնապահպան ակտիվիստ, Երևանի արժանի քաղաքացի, կենդանի, որ ոչ միայն պարզապես ճանաչված էր ամբողջ քաղաքում, այլ նաև վայելում էր բոլորի սերն ու հարգանքը: Փռչոտին կարելի էր տեսել ամենատարբեր բնապահպանական ակցիաների ժամանակ, արդեն ձեռագրային կանաչ շալը վզին կապած:
Մի քանի օր առաջ Փռչոտին սպանեցին: Փռչոտին կրակելուց հետո կենդանասեր ակտիվիստները հավաքվել են քաղաքապետարանի առջև ու բողոքում են կենդանիների սպանդի դեմ: Ակտիվիստներն ասում են, որ թափառող կենդանիներին վնասազերծմամբ զբաղվող կազմակերպությունները շներին ստերիլիզացնելու փոխարեն կրակում են նրանց, մինչդեռ կարելի է վիրաբուժական միջամտությամբ բազում հարցել լուծել, իսկ ծայրահեղ դեպքում գոնե կարելի է քնեցնել կենդանուն:
Արմինեն այստեղ է եկել ոստիկանության դիմումը ձեռքին: Մի քանի օր առաջ տան բակում բնակվող շան վրա, որ սովորականի նման դուրս էր եկել զբոսնելու, կրակել են անհայտ մարդիկ ինքնաշեն հրացանով ու փամփուշտներով:
Նանեն երթին է միացել Ֆոֆոյի հետ: Շանը մեկ տարի առաջ դրսից է գտել: Կենդանին լուրջ մաշկային հիվանդություն ուներ: Նանեն կենդանուն ընտելացրել է, բուժել ու հիմա խոստովանում է, որ առանց այդ շան կյանքը չի պատկերացնում: Վստահ է` դրսում ապրող շներին կարելի է նաև որդեգրել, թափառական շները վտանգավոր չեն ու կենդանիներին կրակելն արդարացված չէ:
Կենդանասերների երթը քաղաքապետարանից շարժվեց կառավարության շենք ու Նախագահի նստավայր: Ակտիվիստները նամակ հանձնեցին, որտեղ ներկայացված են կենդանասերների բոլոր պահանջները:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36956]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
17:58 19-11-2014
Իռլանդիայի կենդանասերները փրկել են «միասեռական» ցուլին
1146 դիտում
19:44 23-12-2014
Մոսկվայում կենդանասերները փակվել են եղնիկի վանդակում
Այս բաժնից
823 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
679 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
964 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին