Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել «Լոս-Անջելես Գելեքսի»
Բրազիլացի հանրահայտ կիսապաշտպան Ռոնալդինյոն, ով ներկայումս հանդես է գալիս մեքսիկական «Կերետարո»-ում, մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Լոս-Անջելես Գելեքսի»: Ամերիկյան ակումբը 34-ամյա խաղացողին դիտարկում է որպես լենդոն Դոնովանի փոխարինողի, ով հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնա»-ի նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Նյու-Յորք ռեդ Բուլ»-ը, սակայն բրազիլացին որոշեց իր կարիերան շարունակել Մեքսիկայում: