211652_close_icon

Արցախում «Միասնություն 2014»-ին հետևել են հայկական երկու պետությունների ղեկավարները. ֆոտոշարք, տեսանյութ

views-count7017 դիտում article-date 21:40 14-11-2014
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետևել են նաև մարտական հրաձգության փուլին, այնուհետև տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաև ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է զորավարժության մասնակիցներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների և խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ: Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/53347]Armeniatv.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր