211652_close_icon
views-count896 դիտում article-date 16:00 12-11-2014

Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի լվացման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային հատվածների լվացման աշխատանքները: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել ու մաքրվել են 35 շենքեր: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները: Տարեկան ծրագրով գործընթացն իրականացվել է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի վերաբերյալ բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կլինի շարունակական:

Նմանատիպ նյութեր