1037 դիտում
16:09 17-07-2014
Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման և բարեկարգման աշխատանքները
Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման և արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ևս մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները: 2014թ. ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 32 շենք: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են:
Գործընթացն իրականացվում է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները:
Նմանատիպ նյութեր
893 դիտում
16:00 12-11-2014
Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի լվացման աշխատանքները
766 դիտում
11:12 31-05-2014
Մեկնարկել են մայրաքաղաքի շենքերի լվացման աշխատանքները
1069 դիտում
16:48 22-07-2016
Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները
Այս բաժնից
370 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
373 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին