1404 դիտում
21:42 10-11-2014
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան
Նոյեմբերի 10-ին խորհրդարանն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:
Նիստի սկզբում պատգամավորներն Աժ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են Երեւանի՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու մասին որոշման նախագիծը:
Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015
թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թ փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:
Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:
Նմանատիպ նյութեր
1830 դիտում
11:19 26-10-2022
Ազգային ժողովի հերթական քառօրյան. հենց սկզբից Հայկ Կոնջորյանն ընդմիջում խնդրեց
5937 դիտում
10:16 03-10-2017
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ
3719 դիտում
10:29 27-02-2018
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան. կգումարվի նաև արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
775 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը