ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան. կգումարվի նաև արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում ընդգրկված է 16 հարց։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ այսօր գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: