984 դիտում
10:11 06-11-2014
Բարեփոխված Սահմանադրությունն անարդյունավետ կլինի, եթե...168 Ժամ
«168 ժամ»-ը գրում է. ««Հասարակական հետազոտությունների խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության փորձագետ, Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ ընտրական համակարգի հանդեպ առկա համընդհանուր անվստահության պայմաններում բարեփոխված Սահմանադրությունն անարդյունավետ կլինի:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ վստահությունը կարելի է բարձրացնել, եթե քաղաքական ուժերը գնան երկխոսության. «Այսօր քաղաքական ուժերը երկխոսության չեն գնում, Վենետիկի հանձնաժողովն էլ արդեն ասել է, որ նման պայմաններում, երբ քաղաքական մի ստվար հատված չի մասնակցելու բարեփոխումներին, միտք չունեն այդ բարեփոխումները:
Նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է հասկանան, որ պետք է բոլորը մասնակցեն բարեփոխումներին, և եթե մի մասը չմասնակցի, բարեփոխումների լեգիտիմությունն իսկապես կասկածի տակ է, բայց ոչ թե իրավական գործընթացների արդյունքում, այլ քաղաքական գործընթացների»: Ա. Ղազարյանի կարծիքով՝ եթե չկա քաղաքական և հասարակակական կոնսենսուս, իմաստ չունի սահմանադրական բարեփոխումների ընդունումը. «Պետք է քաղաքական գործիչները զիջումների գնան, որ սահմանադրական բարեփոխումներն ունենան արդյունավետություն: Հակառակ դեպքում՝ պարզապես իմաստ չունի»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
08:55 06-10-2015
Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար. «168 ժամ»
8498 դիտում
09:56 07-10-2017
Արցախյան հակամարտությունում ռուսական ջանքերն անարդյունավետ են. Ֆելգենգաուեր. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը