211652_close_icon
views-count1503 դիտում article-date 20:16 05-11-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա պետական, քաղաքական ու հասարակական մեծ գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին: Նրա կորուստը ծանր է հատկապես մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի համար: Մարդ, ով ողջ գիտակցական կյանքի ընթացքում հավատարմորեն, մեծ նվիրումով, սրտացավությամբ ծառայել է հայրենի երկրին ու ժողովրդին՝ ծանրակշիռ ավանդ ներդնելով մեր նորանկախ պետության կայացման ու զարգացման գործում: Անուրանալի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը գյուղատնտեսության զարգացման գործում: Հայաստանի պատմության խորհրդային ժամանակաշրջանում, ինչպես նաև երրորդ հանրապետության ստեղծման մարտահրավերներով լի շրջափուլերի ընթացքում ղեկավարելով հանրապետության ագրարային ոլորտը ` նա ջանք ու եռանդ չի խնայել իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար` մեզ բոլորիս թողնելով իրապես ընդօրինակման արժանի պետական և քաղաքական գործչի կենսագրություն: Չնայած պատկառելի տարիքին, նա շարունակում էր ակտիվ, հայրենանպաստ գործունեություն իրականացնել երկրի տարբեր ոլորտներում: Վլադիմիր Մովսիսյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր հայրենիքին ու հայ ժողովրդին` իր ողջ գիտելիքներն ու երկարամյա աշխատանքային փորձը ծառայեցնելով մեր պետականության կայացմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ողջ աշխատակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, մերձավորներին և գործընկերներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան

Նմանատիպ նյութեր