1255 դիտում
15:18 04-11-2014
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հանդիսավորությամբ տրվեց պոլիտեխնիկական խաղերի մեկնարկը
Նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) հանդիսավորությամբ տրվեց պոլիտեխնիկական խաղերի մեկնարկը։ Խաղերը նվիրված են բուհի ուսանողական խորհրդի կազմավորման 20-ամյակին։
ՀՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ ուսանողները ուժերը չափելու են 14 մրցաձևերում՝ մարզական, մշակութային և ինտելեկտուալ։ Խաղերին մասնակցելու է ավելի քան 300 ուսանող։ «Մենք պետք է շարունակենք այն ավանդույթները, որոնց հիմքը 20 տարի առաջ դրել են պոլիտեխնիկցիները։ Այսօր բուհում ուսանողների ջանքերով կյանքի են կոչվում գիտական, կրթական, սոցիալական, մշակութային բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված են ուսանողների համախմբմանը, արտալսարանային կյանքի ակտիվացմանը։ Նման խաղերով մենք նաև երիտասարդների շրջանում քարոզում ենք առողջ ապրելակերպ։ Ուսանողը լավ սովորելուն զուգահեռ պետք է ուշադրություն դարձնի նաև իր առողջությանը, հակառակ դեպքում նրա ուսման պրոցեսը չի կարող արդյունավետ լինել»,- ասաց Գոռ Վարդանյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով պոլիտեխնիկցիներին ուսանողական խորհրդի 20-ամյա հոբելյանի առթիվ, ընդգծեց, որ ճարտարագիտական համալսարանի ուսանողները մեծ ներդրում ունեն Հայաստանի ուսանողական ինքնակառավարման մարմինների կազմավորման ու զարգացման գործում։
«Պոլիտեխնիկցիներն ակտիվորեն ներգրավված են մեր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնելով երկրի զարգացմանը։ Մեր երկրին շատ անհրաժեշտ են ինժեներական մտածողությամբ, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող երիտասարդներ։ Այնպես որ՝ մաղթում եմ, որպեսզի լինեք ակտիվ, արդյունավետ օգտագործեք ուսման տարիները»,- նշեց Կարեն Ավագյանը։
ՀՊՃՀ ուսանողական խորհրդի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը։
Նմանատիպ նյութեր
3347 դիտում
21:48 08-10-2018
Բուենոս Այրեսում տրվեց պատանեկան օլիմպիական խաղերի մեկնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1223 դիտում
10:46 05-06-2015
Երևանի ճարտարագիտական համալսարանում ռեկտորի ընտրապայքարը ընթանում է թեժ պայմաններում. Ժամանակ
Այս բաժնից
589 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1912 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է