211652_close_icon
views-count1755 դիտում article-date 14:48 01-11-2014

Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչությունում հյուրընկալել էր Սեյրան Օհանյանին և Արմեն Աշոտյանին. ինչպես կատակեց վերջինս՝ Եռյակը մեկտեղվել է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԵԿՄ վարչությունում վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ԵԿՄ անդամներին և այլ պաշտոնյաների: Ինչպես կատակեց Արմեն Աշոտյանը՝ Եռյակը հավաքվել է մեկտեղ: Իսկ հավաքի առիթը հանրակրթական դպրոցներում 2014-15 ուսումնական տարում պատանի երկրապահ ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ուսումնական ձեռնարկի շնորհանդեսն էր: Ելույթներով հանդես եկան աշակերտներ, դպրոցների տնօրեններ, պատմաբաններ, ինչպես նաև դպրոցականների ծնողները: Պաշտպանության նախարարն իր խոսքում նշեց, որ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է մեր երկրի համար, ինչի համար էլ կարևորվում ու աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և դրա արդյունքն էլ ներկայացված ուսումնական ձեռնարկն է: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարել ԵԿՄ-ն, Գիտության և կրթության նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Սեյրան Օհանյանը նկատեց, որ գիտելիքով օժտված մարդիկ անպարտելի են, հետևաբար կարծիք հայտնեց, որ մի օր գիտելիքն ու կրթությունն առաջ կանցնեն ուժից, ռազմատենչությունից և գիտելիքահեն գործունեությունը գրեթե կբացառենք ռազմական գործողություններից: Իր հերթին Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում կրթությունը միայն ուսումնական գործընթաց չէ և հատկապես Հայաստանի համար կարևոր մաս է կազմում դաստիարակության հարցը. «Գուցե կոշտ արտահայտվեմ, բայց անարժեք կիրթ մարդը նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան բազմաթիվ այլ վատ հատկություններ կրող մարդը»: Ավելին, ընդգծեց, որ իր կարծիքով, ժամանակակից հայ բառակապակցության մեջ «հայ» բառն ավելի կարևոր բառ է, քան «ժամանակակից»ը՝ հույս հայտնելով, որ շատ է ցանկանում, որ հայաստանյան 1004 դպրոցներում հաջորդ տարի ունենանք այն ամենը, ինչի համար հավաքվել ենք և այսօր խոսում ենք, սակայն դա հետևողական աշխատանք է պահանջում:

Նմանատիպ նյութեր