1004 դիտում
12:46 31-10-2014
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին:
Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Դիմելով «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին` Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նրանց աշխատանքը շատ կարևոր է նախաքննության մարմինների և դատարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
«Փորձագիտական կենտրոնի գործունեությունը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Մենք ցանկանում ենք ամրապնդել կառույցի կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները՝ փորձաքննությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով: Հայաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է այլընտրանքային կառույց, որը պետության ինտենսիվ աջակցությամբ արդեն կայացել է: Այսինքն դաշտում առկա է մրցակցություն, և ձեր խնդիրն է ցույց տալ, որ կարող ուժ եք և ավելի որակյալ աշխատանք կատարելու հնարավորություն ունեք»,- ասել է նախարարը:
Ներկայացնելով կենտրոնի նորանշանակ ղեկավարին՝ Հովհաննես Մանուկյանը նշել է, որ Արամ Գահնապետյանը լավագույն մասնագետներից է ու շուրջ 25 տարվա փորձառնություն ունի այս ոլորտում: Նախարարը կարևորել է այն փաստը, որ, աշխատելով նույն համակարգում, Գահնապետյանը հստակ պատկերացնում է նպատակներին հասնելու ճանապարհին առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհները:
Կենտրոնի նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և նշել, որ բազմափորձ աշխատակազմի հետ հասնելու են բոլոր նպատակների իրականացմանը: «Հիմնական խնդիրները տեսնում եմ երեք ուղղություններով՝ փորձագիտական աշխատանքի կանոնակարգում, նյութատեխնիկական բազայի ամրապնդում և զարգացում, ինչպես նաև կադրային հագեցվածություն ու վերապատրաստում: Կարծում եմ՝ խնդիրների լուծման ամենակարևոր ուղիներից մեկը կլինի նաև ընդհանուր մեթոդաբանության ներդրումը, համագործակցությունը փորձագիտական այլ կառույցների ու ԲՈՒՀ-երի հետ, ինչպես նաև՝ մեր աշխատանքում երիտասարդների ներգրավումը»,- ընդգծել է Արամ Գահնապետյանը:
Նախարարը բոլորին արդյունավետ աշխատանք է մաղթել և կրկին շեշտել նախարարության աջակցությունը ցանկացած խնդրի լուծման հարցում:
Նմանատիպ նյութեր
2741 դիտում
11:54 19-04-2022
Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»