952 դիտում
19:48 30-10-2014
Վրացի ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգին
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանն ընդունեց Վրաստանի Իլյայի պետական համալսարանի կրթության կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: Նրանք Հայաստանում են Տեմպուսի «Մահաթմա» ծրագրով իրականացվող ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում:
Պարոն Մակարյանը նշեց, որ ՈԱԱԿ-ը վրացական կողմի հետ համագործակցում է շուրջ տասը ծրագրերի շրջանակներում: Նա կարևորեց կրթության կառավարման ֆակուլտետների դերը`նշելով, որ ուսումնական հաստատությունների ղեկավար օղակներում հարկավոր են մենեջերներ, որոնք կկարողանան ապահովել կրթության որակը:
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանը վրացի ուսանողներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեության օրենսդրական հիմքերը, հավատարմագրման գործընթացները և տեսակները, չափանիշներն ու չափորոշիչները: Քննարկվեց նաև, թե ինչով են նման ու ինչով են տարբեր կրթության որակի ապահովման մոտեցումները, հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները Հայաստանում և Վրաստանում:
Նմանատիպ նյութեր
862 դիտում
14:56 23-10-2014
ԱՊՀ երկրների ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման գործընթացներին
1907 դիտում
17:33 02-05-2016
Ղրղզստանի պատվիրակությունը ծանոթանում է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձին
Այս բաժնից
1327 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
919 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար