1943 դիտում
17:33 02-05-2016
Ղրղզստանի պատվիրակությունը ծանոթանում է կրթության որակի ապահովման հայաստանյան փորձին
Ղրղզստանի նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է՝ ծանոթանալու միջին մասնագիտական կրթական համակարգին և ոլորտի որակի ապահովման Հայաստանյան փորձին:
Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կայացած «Մասնագիտական կրթության հզորացում» թեմայով համաժողովի ընթացքում Ղրղզստանի պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգը և առանձնահատկությունները:
Պարոն Թոփչյանը ղրղըզ մասնագետներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը և կրթության որակի ապահովման գործընթացները Հայաստանում: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց մասնագիտության կրթական ծրագրերի և կրթական գործընթացի որակի ապահովմանը: Մանրակրկիտ ներկայացվեցին որակի ապահովման չափանիշները և չափորոշիչները, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի նեքին և արտաքին ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու խոչընդոտները, դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Ճանաչողական այցը Հայաստան կազմակերպվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում «Քսանյակի մասնագիտական ուսուցման ռազմավարության իրականացում» նախագծի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
2633 դիտում
16:25 19-06-2017
Եվրոպացի մասնագետները Հայաստանում են՝ ծանոթանալու կրթության որակի ապահովման տեղական փորձին
901 դիտում
14:56 23-10-2014
ԱՊՀ երկրների ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման գործընթացներին
Այս բաժնից
994 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
874 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
763 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին