«168 ժամ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որը դեռ պետք է ներկայացներ օգոստոսի վերջին, ապա՝ սեպտեմբերի 15-16-ին, ապա՝ սեպտեմբերի վերջին:
«Սույն «փաթեթ» կոչվածի բուն բովանդակությունը բաղկացած է ընդամենը 2 էջից: Ընդ որում, դրանում ներառված առաջարկությունները ոչ թե գործարանի վերագործարկման, այլ բոլորովին այլ նպատակ են հետապնդում: Առաջարկվում է զգալիորեն կրճատել աշխատակազմը և առաջին հերթին՝ կենսաթոշակի տարիքի աշխատակիցներին:
Արդյունքում՝ ներկայից 2246 աշխատակցից կարող են գործարանում մնալ 478 աշխատակիցներ: Այս արտոնյալների աշխատավարձի և գործարանի պահպանության, անվտանգության անհրաժեշտ միջոցաառումների իրականացման համար կհատկանցնեն մոտ 365 հազար դոլար: Թե որտեղի՞ց է կառավարությունը հայթայթելու այդ գումարը՝ պարզ չէ»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում: