211652_close_icon
views-count1340 դիտում article-date 19:16 28-10-2014

Ինչպիսին է հալեպահայերի վիճակը հրթիռակոծումից հետո

Հայաշատ Հալեպում ահաբեկիչները երկու դպրոց են հրթիռակոծել, զոհվել է վեց աշակերտ, կան տասնյակ վիրավորներ: Տուժածների թվում հայեր չկան: Հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ջրի խնդիրը լուծված, էլեկտրականությունն էլ` օրական մի քանի ժամ: Անկանոն պատերազմը չի խանգարում հայկական մշակութային հաստատություններին: Հայկական դպրոցների և ակումբների աշխատանքը չի խափանվել, գործում են նաև եկեղեցիները: Հրթիռակոծությունները դադարել են, բայց անկայունության մթնոլորտը պահպանվում է: Ցանկացած պահի կարող է պայթյուն լինել: Սիրիական բանակը հաջողությամբ պատերազմում է հակաիշխանական զինված խմբերի հետ: Դամասկոսի և Դերաայի մոտ բանակը մեծ թվով զինյալներ է սպանել, վերականգնել հսկողությունը մայրաքաղաքի մոտ գտնվող բնակավայրերում: Այլ իրավիճակ է երկրի արևելքում, այստեղ Սիրիայի կառավարության փոխարեն վերահսկողությունն ամբողջությամբ գտնվում է իսլամական պետության ահաբեկիչների ձեռքում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36006]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր