8867 դիտում
11:14 25-06-2020
Քաղաքական կորեյկոներ բոլոր ժամանակներում էլ պետք են. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքականությունը այո, շատ հետաքրքիր լակումսի թուղթ է։ Ինչպիսին մարդն է, այնպիսին էլ նրա քաղաքականությունն է։ Պուճուրիկ քաղաքական գործիչները, որ այդ դաշտում են հայտնվում անսպասելի, չգիտես որտեղից ծլելով, փորձում են քաղաքականության մեջ իրենց ստոր քայլերն արդարացնել ճռճռան, վերամբարձ բառերով, դեմագոգիկ ելույթներով, իրենց շահը փաթեթավորում են քաղաքական գունավոր թղթերով եւ վրան վարդագույն ժապավեն դնելով հրամցնում են հասարակությանը։ Այդ մարդիկ եւ նրանց ղեկավարած ուժերը քաղաքագիտության մեջ կոչվում են մեդուզաներ, նրանք լպրծուն են եւ դժվար է լինում նրանց բռնել, քանի որ մեդուզայի պես պլստում են եւ ծորում։ Սրանք ամենավտանգավորն ու ամենաեղկելին են , քանզի երբեք չես կարող իմանալ, երբ կբացվեն մեդուզայի պես եւ երբ կծորան։ Այս տեսակի պատճառով է նաեւ, որ ժամանակ առ ժամանակ քաղաքականությունը համարվում է անբարոյականություն։
Սա շատ խորքային, բարդ բարոյահոգեբանական վիճակ է։ Սիրուն, պուպուշ , օրենքի եւ իրավունքի գերակայություն, Սահմանադրական ճանապարհ, հանուն ազգի, ժողովրդի, հանուն օրենքի եւ օրինաց երկրի խոսողները իրականում իրենց մութ հոգիներում, սրտանց թքած ունեն այդ ամենի վրա։ Այդ բառերն ու գաղափարները նրանք շարունակ հնչեցնում են իրենց իրական օրակարգերը թաքցնելու համար։ Եվ այդ օրակարգերը հիմնականում կապված են շահի, փողի եւ փառքի հետ։
Հետեւեցի ԼՀԿ-ի քայլերին։ Անկեղծ ասած, չկար զարմանալի ոչինչ։ Բայց ես սպասում էի, սպասում էի կուլմինացիային, ինչը չուշացավ։ ԼՀԿ-ն <փքվեց> թե հայտնվել է կիզակետում։ Սրտի խորքում հասկանալով, որ դա ոչ թե կիզակետ է, այլ՝ <լուսանցք>։Ցավոք, իմ երկար կյանքի ընթացքում, որը հիմնականում անցել է քաղաքական ընթացքի մեջ՝ որպես լրագրող, որպես պատգամավոր եւ որպես քաղաքական մարդ, շատ բան եմ տեսել, շատերին եմ տեսել, քամելեոններ, սրիկաներ, դեմագոգներ, պուճուրիկ մարդուկներ, որ երբեք չեն կարողացել քողարկել իրենց գաճաճությունները։ Եվ ահա, կարդում են ԼՀԿ -ի տարածած հայտարարությունը եւ չեմ զարմանում, քանզի իրենց պատկերացրած <կլասիկ ճանապարհը> հենց դա է՝ սողալով ընթացքը։ <Ոչինչ չասող , բայց եւ ամեն ինչ ասող՝ <Լուսավորը> Նիկոլ Փաշինյանի գրպանի թաշկինակն է,իսկ ո՞վ էր կասկածում, եւ սրանից հետո ինչ էլ ասեն , ինչ էլ անեն, այդ խմբակցությունն ու այդ կուսակցությունը, նրանք փակեցին իրենց կենսագրության կիսատ-պռատ բոլոր էջերը։
Ցավոք, մյուս կողմից էլ հասկանում եմ, որ, քաղաքական կորեյկոներ բոլոր ժամանակներում էլ պետք են։
Ես չգիտեմ, ով ինչպես, բայց ես անձամբ զարմացած ու ապշած չեմ։ Եվ ափսոսում եմ, որ դեռ երեկ մեկնումեկի հետ գրազ չեկա այս հարցի շուրջ։ Դույզն ինչ չէի կասկածում, վստահ էի, որ Էդմոն Մարուքյանը չի միանա ՍԴ դիմելու ստորագրահավաքին։ Համոզված էի։ Մեկ այլ առիթով ասել էի, հիմա կրկնեմ, երբեք Էդմոնի հետ հետախուզության չէի գնա, նա միշտ քեզ կհարվածի թիկունքից։ Սա բոլոր գրպանայինների ձեռագիրն է՝ օրենք, իրավունք, սահմանադրություն սրանց համար լոկ բառեր են, բուն տեքստը քողարկելու համար։ Սա մի տեսակ է, որը մշտապես ճիշտ տեղում է՝ կերակրատաշտակների մոտ, նախ բողոքում են, թե վարձով են ապրում, եւ այդ վարձը պետությունը պարտավոր է տալ, հետո քաղաքի ամենակենտրոնում գրասենյակ են վարձակալում, հետո բողոքում են, թե պետության տված վառելիքը չի հերիքում Վանաձոր գնալ ետ գալու համար, հետո, մեկ էլ տը-դըմ, դրանց տեսնում են տարբեր վառելիքային մագնատների կաբինետներից դուրս գալիս, կամ՝ կաբինետներ սողոսկելիս։ Հետո, մեկ էլ դրանց տեսնում են տվյալ օրվա իշխանության ազդեցիկ պատգամավորների աշխատասենյակներում, տարբեր թանկարժեք գործուղումների ցուցակներում, հետո, մեկ էլ պարզվում է երեկ մեկ, այսօր երկու էդ կարգի <քաղաքականները>․ սկսում են ֆռֆռալ ավելի թանկարժեք մեքենաներով, տներ են առնում եւ նախկին եւ ներկա իշխանությունների օրոք։
Զարմացած չեմ եւ ոչ էլ զայրացած, այս տեսակը իր անելիքը շատ լավ գիտի, ցավալին ուրիշ բան է՝ սրանք միշտ լինելու են։ Այո, երբ պետք լինի, հենց սրանք են իրենց գոյությամբ ապացուցելու, որ քաղաքականությունը բարոյականություն չի ճանաչում եւ հին մասնագիտություն է։
Ամփոփելով ասելիքս, ուզում եմ արձանագրենք՝ երկրում կատարվող գործընթացները՝ եւ ԼՀԿ-ի չստորագրելը եւ նախագահի աթոռին նստածի գիշերային ստորագրելը եւ Նիկոլի գիշերային աղանդավարական մանիպուլյացիները նույն օպերայի տարբեր արարներ են՝ իրականում, հարգելի հասարակություն, սրանք դեռ ծաղիկներն են եւ գլոբալ առումով մեզ բոլորիս տանում են դեպի ոչնչացում, երկիր, պետություն, ազգային եւ հոգեւոր արժեքներ, մշակույթ, պարզ մարդկային հարաբերություններ․․ Այսօր արժեհամակարգային պատերազմ է, այս արժեքների դեմ է պայքարում այսօրվա իշխանությունը զավթածների խումբը։ Նրանք անում են իրենց քայլը, նայեք յուրաքանչյուրի դեմքին, լսեք խոսքերը, հետեւեք քայլերին, ով են, որտեղից, ինչ մոր կաթ են կերել․․Սրանք էմոցիոնալ հարցեր չեն, սրանք շատ էական, սկզբունային եւ անկյունաքարային հարցեր են։ Նրանք սառնասրտորեն, ռոբոտների պես անում են իրենց գործը։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ մարդն ու կենդանին տարբերվում են հիշողությամբ, հըրե՝ն, կովն արածում է, իսկ հորթին երեկ են մորթել․․
Կողմնորոշվեք, պարոնայք, դանակը արդեն հորթի վզին է, դուք կամ պիտի մարդ մնաք կամ՝ կորցնեք հիշողությունը․․․
Սա նաեւ ինձ է վերաբերում․․․
Եվս մեկ հետգրություն՝ այո, շատերը կգան Հիսուսի անունով․․հենց նրանցից է պետք զգուշանալ․․․
Կարդացեք Աստվածաշունչ․․
Մտածելով կարդացեք․․․»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար