Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոյի կարծիքով 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանի է Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը:
« «Ոսկե գնդակը» ամենահեղինակավոր մրցանակն է ֆուտբոլում: Այս տարի այդ մրցանակը կշնորհեի Մանուել Նոյերին: Նա հիանալի խաղացող է»,- ասել է Շևչենկո: